Ծննդատան անհրաժեշտությունը ոչ թե ծննդատան տարեկան ծնելիության քանակով պիտի կարգավորվի այլ քաղաքաշինական նորմով

Ծննդատան անհրաժեշտությունը ոչ թե ծննդատան տարեկան ծնելիության քանակով պիտի կարգավորվի այլ քաղաքաշինական նորմով

Մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ծննդատան անհրաժետշությունը ոչ թե ծննդատան տարեկան ծնելիության քանակով պիտի կարգավորվի այլ քաղաքաշինական նորմով՝ բնակավայրից մոտակա ծննդատան մաքսիմալ հեռավորությամբ: Քաղաքշինական նորմը պիտի հիմնված լինի գիտահետազոտական ուսումնասիրությունների վրա, որտեղ առողջապահության փորձագետը պիտի առաջարկի այն մաքսիմալ ժամանակը, որ անհրաժեշտ է հղի կնոջը իր տանից հիվանդանոց հասցնելու համար (հաշվարկվում է ժամանակի պատճառով առաջացած ծնելիության խնդիրների դիտարկման վիճակագրության արդյունքում), պիտի հաշվի առնվի ձմռանը լեռնային ճանապարհների դժվար անցանելությունը և դրա հիման վրա հաշվարկվի և հստակ գոտևորում և հեռավորության նորմ սահմանվի կմ-ով:
Հայաստանի ամենահեռավոր բնակավայրի բնակիչը նույն հնարավորությունը պիտի ունենա ինչ մյուսները»: