Բրազիլացի ֆուտբոլիստը գերձայնային արագություն է զարգացրել

Բրազիլացի ֆուտբոլիստը գերձայնային արագություն է զարգացրել

«Ֆլամենգոյի» խաղացող Բրունու Էնրիկեն զարգացել է ժամում մինչեւ 38 կմ արագություն՝ Լիբերտադորեսի Գավաթի քառորդ եզրափակչում «Ինտերնասիոնալի» հետ մրցամարտի ժամանակ։

Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի պաշտոնական թվիթերյան էջը։ Մասնագետները Էնրիկեի արագությունը որակել են գերձայնային։ Նա դուբլ է ձեւակերպել եւ ապահովել իր ակումբի հաղթանակը 2։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 29-ին։ Նա գերազանցել է իր արագությամբ Գարետ Բեյլին, ում արագությունը կազմում է 36,9 կմ/ժ։ Այժմյան դրությամբ ամենաարագավազ ֆուտբոլիստը համարվում է «ՊՍԺ»-ից Կիլիան Մբապեն։