Ռուսական հատուկ ծառայությունները Նիկոլ Փաշինյանին անվանում են «Մորուք» ծածկանունով․ Հատվածներ «Դոսյե» կենտրոնի զեկույցից

Ռուսական հատուկ ծառայությունները Նիկոլ Փաշինյանին անվանում են «Մորուք» ծածկանունով․ Հատվածներ «Դոսյե» կենտրոնի զեկույցից

«Դոսյե» կենտրոնը հրապարակել է փաստաթղթեր Ռուսաստանի նախագահի՝ Արտասահմանյան երկրների միջռեգիոնալ եւ մշակութային կապերի վարչության ղեկավար, հետախուզության գեներալ Վլադիմիր Չերնովի քարտուղարության աշխատանքային փաթեթից, որոնք վերաբերում են նաեւ Հայաստանին, Հայաստանում ռուսական հատուկ ծառայությունների կողմից իրականացված գործունեությանը եւ բավական հետաքրքիր փաստեր է բացահայտում։ Օրինակ, պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը ռուսական հատուկ ծառայություններում ունի հատուկ ծածկանուն՝ «Մորուք»։

Ըստ հրապարակված նյութերի, ռուս հետախուզության գեներալ Չերնովը հատկապես լուրջ հաջողությունների հասել է Հայաստանում, որտեղ գործում է «Ռուսաստանի բարեկամների» մի ամբողջ ցանց, բարեկամներ, որոնք հանդես են գալիս ինչպես բաց կերպով, այնպես էլ խորապես թաքնված են պետական մարմինների բոլոր օղակներում՝ Հայաստանի կառավարությունում, պառլամենտում, հատուկ ծառայություններում եւ ԱԳՆ-ում։ Ըստ «Դոսյե» կենտրոնի նյութերի, 2018 թվականի հունիսին ՀՀ ԱԺ այն ժամանակվա ռուսամետ պատգամավոր Հայկ Բաբուխանյանը այցելում է Ղրիմ, որից հետո Հայաստանում Ուկրաինայի դեսպանատունը բողոք է հայտնում։ Կարճ ժամանակում՝ Կիեւից Հայաստանի ԱԳՆ ուղարկված բողոքի տեքստը կարդում են նաեւ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։