Մեր տեղեկություններով, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն առաջիկայում հետ է կանչվելու պաշտոնից, որովհետեւ Թրամփի վարչակազմի հետ նրա աշխատանքն ակնհայտորեն չի ստացվում: Նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է այս ամռանը` նա նշանակվել է 4 տարով, 2021-ի կեսերին: Նրան անգամ ցանկացել են ժամանակից շուտ հետ կանչել, բայց իր խնդրանքով` համաձայնել են սպասել մինչեւ ժամկետի լրանալը, որը մի քանի ամսից կլինի: Մեզ ասացին, որ ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցի քննարկման ժամանակ Մակունցն ամեն ինչ արել է, որ ինքը նշանակվի այնտեղ: Այդ դեպքում ստիպված չէր լինի հետ գալ Հայաստան, այլ ընդամենը Վաշինգտոնից կտեղափոխվեր Նյու Յորք եւ կմնար իր սիրելի ԱՄՆ-ում, բայց ՀՀ իշխանությունը հասկացել է, որ դա սխալ կլինի, կամ` միջազգային կառույցներից են հասկացրել եւ ընտրությունը կանգ է առել ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի վրա:
Քաղաքականություն
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Շառաչուն ապտակ՝ «զորավար» Սուրեն Պապիկ...
Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները հատկապես շառաչուն ապտակ էին «զորավար» Սուրեն Պապիկյանի համա...
«Հրապարակ»․ ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժան...
Չնայած նոր խորհրդարանը դեռ չի ձեւավորվել, սակայն ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել: Նախընտրակ...
«Հրապարակ»․ Նարեկ Նալբանդյանի թռչնաֆաբրիկան բանվոր...
«Շիրակ» թռչնաֆաբրիկան, որը պատկանում է իշխանության սրտի օլիգարխ, «Պրոյեկտ Ինտեր Ինվեստ» ընկերություն...
Երեւանն այժմ ոչ մի ելք չունի. նոր պահանջներ Բաքվից
Ողջ նախընտրական փուլում ադրբեջանական մասմեդիան անթաքույց կերպով համակրանք եւ աջակցություն էր դրսեւոր...
×
❮
❯