Խորհրդարանական լսումներ կանցկացվեն Լաչինի միջանցքի թեմայով

Խորհրդարանական լսումներ կանցկացվեն Լաչինի միջանցքի թեմայով

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ փետրվարի 3-ին` ժամը 11։00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ։

Հիշեցնենք, որ խմբակցությունը դեռեւս անցած տարեվերջին էր առաջարկում, որ խորհրդարանը հայտարարություն ընդունի Լաչինի միջանցքը փակվելու վերաբերյալ, սակայն ՔՊ-ն բանակցությունների ընթացքում մերժեց այն, քանի որ ըստ ընդդիմադիրների՝ հայտարարությամբ պետք է արձանագրեին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, բացի այդ՝ Ադրբեջանի վերաբերյալ կոշտ դիրքորոշումներ կային։ Փոխարենը օրակարգ բերեց իր հայտարարության տեքստը, որն ավելի մեղմ էր եւ ընդունեց դեկտեմբերի 14-ի արտահերթ նիստում։