Պայթեցվում է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը

Պայթեցվում է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ ՝ հուլիսի 1-ին, պայթեցման եղանակով կփլուզվի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ շենքը, որը գտնվում է Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում, սակայն տեխնիկական պատճառներով պայթեցման աշխատանքներն այդպես էլ տեղի չունեցան և շենքը պայթեցնում են այս պահին։
«Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն ընկած ժամանակահատվածում Ագաթանգեղոսի փողոց-Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածներում կսահմանափակվեն ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը»,- ասվում է ԱԻՆ տարածած հայտարարության մեջ։

Այս պահին տեղում  հերթապահություն են իրականացնում ԱԻՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և շտապօգնության մեկ հաշվարկ։