Ամենաբարձր պաշտոնը, որ նա զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է եղել․ գեներալ Հակոբյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին

Ամենաբարձր պաշտոնը, որ նա զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է եղել․ գեներալ Հակոբյանը՝ Արծրուն Հովհաննիսյանի մասին

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանը նաև անդրադարձավ իր ասուլիսում ՊՆ ներկայացուցիչ Արծրուն հովհաննիսյանին, որը պատերազմի 44 օրերի ընթացքում հանրությանը մոլորեցնում էր, և ռազմաճակատում իրական դրության վերաբերյալ տեղեկություններ չէր տրամադրում․

«Մարդ, որը 30 օր ստում է, և իրեն հռչակում է գիտությունների թեկնածու։ Ամենաբարձր պաշտոնը, որը նա Զինված ուժերում զբաղեցրել է, մարտկոցի հրամանատարն է՝ վաշտի հրամանատար, և այսօր վերլուծություններ է կատարում, և ինքն այսօր մամուլի խոսնակ չէ, մեր գեներալներին կրթելու այդ ակադեմիայի ղեկավարն է», -ասաց գեներալ Հակոբյանը։