Տղա երեխայի մի ոտքը դպրոցում է, մի ոտքը՝ զինկոմիսարիատում (Տեսանյութ)

Տղա երեխայի մի ոտքը դպրոցում է, մի ոտքը՝ զինկոմիսարիատում (Տեսանյութ)

Տեղեկություն կա ,որ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարարությունը որոշել է` բուհերում հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն առարկաների դասավանդումն այլևս պարտադիր չի լինի: 

Գրականագետ Դավիթ Գասպարյանն ու հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձան այս թեմային։

«Ես սկզբունքորեն դեմ եմ։ Եղբայր, բազմաթիվ անիմաստ առարկաներ են անցնում՝ հասարակագիտություն, քաղաքագիտություն, որոնք ոչինչ չեն տալիս ուսանողներին։ Այս ամեն ինչը թողած, երեք առարկա եք հանում, երեքն էլ սկսում են հայ բառով»,-նշեց Մերուժան Տեր-Գուլանյանը։

Դավիթ Գասպարյանն էլ նշում է, որ 12-ամյա կրթությունը սխալ է․ «Մենք մեր ապագա սերունդի կյանքից երկու տարի գողանում ենք։ Բավականին առարկաներ կան խտացնելու, ուսուցումը ավելի արդյունավետ դարձնելու։ Տղա երեխայի մի ոտքը դպրոցում է, մի ոտքը՝ զինկոմիսարիատում։ Առաջարկում եմ դպրոցական ուսուցումը դարձնել 10-ամյա»։

Մանրամասները՝ տեսանյութում։