Կկարողանա արդյոք Թուրքիան փոխարինել Ռուսաստանին 

Կկարողանա արդյոք Թուրքիան փոխարինել Ռուսաստանին 

Թուրքական մամուլում ակտիվորեն քննարկվում է Ռուսաստանի կողմից Եվրոպային գազի մատակարարման դադարեցման եւ ռուս-գերմանական երկու խոշոր գազամուղների վրա իրականացված դիվերսիան։ Սա իհարկե էներգետիկ լուրջ խնդիրներ է ստեղծել Եվրոպայի համար եւ այժմ Բրյուսելը փորձում է լուծումներ գտնել՝ ճգնաժամը գոնե մեղմացնելու համար։ Այս համատեքստում Թուրքիան փորձում է «հարմարավետ» դիրքավորումով հանդես գալ։

Թուրքիայի Էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը մասնավորապես հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է  համագործակցության՝ Եվրոպա գազի մատակարարման խնդիրը կարգավորելու համար։ Եվրոպան իր հերթին որպես լուծման տարբերակ դիտարկում է «Հարավային գազատրանսպորտային միջանցքը», որը ենթադրում է Կասպիական ավազանի գազի տրանսպորտայնացումը դեպի Եվրոպա։ Տարբերակներից մեկն էլ Մերձավոր Արեւելքից գազի մատակարարման նոր նախագծերի իրականացումն է՝ Թուրքիայի տարանցումով։ Եւ հիմա, որոշ թուրք վերլուծաբաններ նշում են, որ փորձելով մտնել «գազային խաղերի» մեջ, արդյոք Թուրքիան կկարողանա փոխարինել Ռուսաստանին, որը Եվրոպային անհրաժեշտ գազի ավելի քան 1/3-րդի մատակարարն է հանդիսանում։