ԵՊՀ ֆեյսբուքյան էջը ազատությու՞ն է ստացել

ԵՊՀ ֆեյսբուքյան էջը ազատությու՞ն է ստացել

Երևանի պետական համալսարանի ֆեյսբուքյան էջը տեսանյութ է հրապարակել և անդրադարձել է երիտասարդ դաշնակցականների և ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից իրականացվող անժամկետ դասադուլին և նստացույցին։ Նոյեմբերի 6-ից ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ 

Պատմաբան Գեղամ Ասատրյանը, որը 2017-ին զինվորական ծառայության մասին օրինագծի դեմ շարժման ակտիվիստներից էր, ԵՊՀ ֆեյսբուքյան էջի վերոնշյալ հրապարակման մեկնաբանություններում գրառում է կատարել․ 

«Բա երկու տարի առաջվա ուսանողական շարժումը ինչու՞ էսպես ինտենսիվ չէիք լուսաբանում ԵՊՀ-ի էջով, ավելին՝ առհասարակ չէիք լուսաբանում, այն պարագայում, երբ այն ժամանակ չկար որևէ քաղաքական պահանջ, որ մտածեինք՝ ենիչերիներ, տուշոնկագող, բանակը կեղեքող հհկաոհմակ իշխանությունը ձեզ կճնշեր դա լուսաբանելու համար»։

Նշենք, որ իրոք հազվադեպ է լինում, երբ ԵՊՀ ֆեյսբուքյան էջը անդրադառնում է ուսանողական այս կամ այն շարժումներին։