Տիեզերքի առաջացման նոր վարկած

Հնդիկ գիտնական Նաման Կումարը նշակել է Տիեզերքի առաջացման նոր՝ այլընտրանքային վարկած, որի համաձայն, մեզ շրջապատող տիեզերքն առաջացել է ոչ թե սինգուլյարականությունից, Մեծ Պայթյունի պատճառով, այլ ձեւավորվել է շնորհիվ աստիճանական քվանտային պրոցեսի։ Զուգահեռաբար նրա հետ առաջացել է նաեւ անտի-տիեզերքը, որտեղ ժամանակը ընթանում է հակառակ ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Europhysics Letters պարբերականը։ Ավանդական տիեզերաբանական մոդելները, ինչպիսիք են Հարթըլ-Հոքինգի մոդելը, կամ Վիլենկինի թունելային մոտեցումը, գիտական մեկնաբանման հարցում որոշ խնդիրների առաջ են կանգնում։
Նոր մոդելը, որն առաջարկում է հնդիկ գիտնականը, մեկնաբանման հարցում այդ խնդիրների պատասխանները տալիս է։ Նաման Կումարի տեսությունում առանցքային նշանակություն է ձեռք բերում Տիեզերքի առաջացման եւ զարգացման գործում քվանտային պոտենցիալը։ Եթե ճիշտ համարենք այս վարկածը, ապա դասական ֆիզիկական օրենքները, ներառյալ նաեւ Էյնշտեյնի հարաբերականության տեսությունը կդադարեն գործել, քանի որ անսահմանությունը ֆիզիկական իմաստ չունի եւ չի կարող նկարագրվել Կումարի տեսությամբ։ Նաման Կումարի տեսությունը, ըստ կոսմոլոգիայով զբաղվող տեսաբանների, ունի բավականին խորը մշակման կարիք։
Կարծիքներ