Խաչատուր Սուքիասյանը փողոցում մի խումբ կանանց հետ վեճի է բռնվել

Խաչատուր Սուքիասյանը փողոցում մի խումբ կանանց հետ վեճի է բռնվել

Քիչ առաջ տեղեկացանք, որ ժամեր առաջ Երևանի Աբովյան փողոցում՝ Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ մի խումբ կանանց և ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի միջև վեճ է տեղի ունեցել: Երգահան Աննա Հովները, որը վերջին տարիներին ՀՀԿ-ի ամենաակտիվ կանանցից է դարձել, փողոցում Սուքիասյանի հետ թեժ վիճաբանության մեջ է մտել:

Աննա Հովները «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Սուքիասյանն իրեն և իր հիմնադրած «Նազանի»  ակումբի կանանց վիրավորել է, բանը հասել է նրան, որ պատգամավորը կանանց սկսել է հայհոյել: Երգահանը նաև նշեց, որ Սուքիասյանն իրենց սպառնացել է, ապա հեգնել, նշելով, թե դուք կուսակցական եք, ինչպես նաև ասել է բառեր, որոնք հրապարակման ենթակա չեն: