Թեհրանը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին այցելել երկու վիճահարույց օբյեկտներ

Թեհրանը թույլ կտա ՄԱԳԱՏԷ-ին այցելել երկու վիճահարույց օբյեկտներ

Իրանի իշխանությունները որոշել են թույլատրել Միջուկային էներգիայի միջազգային գործակալության մասնագետներին տեսչական այց կատարել երկու վիճահարույց օբյեկտներ, որտեղ կասկածվում էր, որ կան չհայտարարգրված միջուկային նյութեր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ՄԱԳԱՏԷ-ի եւ Թեհրանի տարածած համատեղ հայտարարությունը։

Ըստ այդմ, համաձայնեցված են նաեւ այցի մանրամասները։ Թեհրանը հայտարարել է, որ իր կողմից կցուցաբերի ամեն տեսակի աջակցություն միջազգային տեսուչներին՝ այցը կատարելու ընթացքում։