Մաքգրեգորին, ով մտադիր է նախագահ դառնալ, 7 տարվա ազատազրկում է սպառնում

Ըմբշամարտի բացարձակ առաջնության (UFC) նախկին չեմպիոն իռլանդացի Քոնոր Մաքգրեգորին քրեական հետապնդում է սպառնում ատելության խոսքի համար: Այս մասին հայտնում է Irish Independent-ը։
Պարբերականի տեղեկություններով՝ Իռլանդիայի դատախազությունը քննարկում է 2023 թվականի նոյեմբերին Դուբլինում տեղի ունեցած անկարգությունների ժամանակ ատելություն սերմանելու համար Մաքգրեգորին մեղադրանք առաջադրելու հարցը: Անկարգություններից մեկ օր առաջ MMA մարտիկը X սոցիալական ցանցում գրել էր. «Իռլանդիա, մենք պատերազմի մեջ ենք»: Նշվում է, որ նրան կարող է մինչև յոթ տարվա ազատազրկում սպառնալ ատելության խոսքի համար:
2023 թվականի նոյեմբերին Դուբլինում բողոքի ցույցեր էին սկսվել այն բանից հետո, երբ աղջիկների դպրոցի մոտ դանակով զինված անհայտ անձը վիրավորել էր հինգ մարդու, այդ թվում՝ երեք երեխայի։ Դրանք վերաճել են անկարգությունների, որոնց մասնակիցները, ըստ ոստիկանության, առաջնորդվում էին ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ։
Մարտին Մաքգրեգորը հայտարարել էր Իռլանդիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին։ Իռլանդիայում նախագահական ընտրությունները կկայանան 2025 թվականի նոյեմբերի 11-ին։
Մաքգրեգորը 36 տարեկան է։ 2021 թվականի հուլիսին նա ոտքի կոտրվածք է ստացել UFC 264 մրցաշարում ամերիկացի Դասթին Պուրիեի դեմ մենամարտում և այդ ժամանակից ի վեր ոչ մի մենամարտ չի անցկացրել։ Ընդհանուր առմամբ նա ունի 22 հաղթանակ, վեց պարտություն, նախկինում UFC-ի թեթև և կիսաթեթև դիվիզիոնների չեմպիոնական գոտիներ է ունեցել:
Կարծիքներ