Ինչու է ԱՄՆ առաջին տիկինը միշտ մնում ստվերում 

Ինչու է ԱՄՆ առաջին տիկինը միշտ մնում ստվերում 

New York Times-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը հազվադեպ է հայտնվում Սպիտակ տանը։ Նախագահ Թրամփի դեմ նախընտրական արշավի ժամանակ իրականացրած մահափորձը, ըստ հրապարակման, չափազանց վախեցրել է Մելանյա Թրամփին։ Բացի այդ, Թրամփ ամուսինների համար չափազանց բարդ պահ է եղել դատական գործը, որի շրջանակում նախագահ Թրամփը ստիպված է եղել գումար վճարել պոռնոդերասանուհուն։ Այդ ամենի ֆոնին՝ Մելանյան ողջ արշավի ժամանակ իրեն հեռու է պահել ամուսնու գործերից։

Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո, ըստ պարբերականի, Մելանյա Թրամփը 14 օր է անցկացրել Սպիտակ տանը։ Շատերը կարծում են, որ դա նույնիսկ մի փոքր չափազանցեցված թիվ է եւ իրականում Մելանյան շատ ավելի քիչ է մնացել Սպիտակ տանը, որպես ԱՄՆ Առաջին տիկին։ Նա չի ցանկանում ապրել Սպիտակ տանը եւ երեկոները, ովքեր տեղյակ են Սպիտակ տան կառուցվածքից, նկատում են, որ Առաջին տիկնոջը հատկացված սենյակների լուսամուտներում լույս չի վառվում։ Մելանյան հիմնականում ապրում է Մանհեթենում գտնվող Trump Tower-ում կամ Ֆլորիդայի վիլլայում։ Պատմաբանները նշում են, որ Մելանյա Թրամփի նման «ստվերում» է ձգտել մնալ նաեւ Հարի Թրումենի կինը՝ Բես Թրումենը։ Նշվում է նաեւ, որ մի շարք պարտականություններ, որ սովորաբար Առաջին տիկինն է իրականացնում Սպիտակ տանը, այժմյան դրությամբ՝ իրականացնում է հենց նախագահ Թրամփը։