Դուք մեր մայրերից խլեցիք իրենց ամենաթանկը՝ զավակին

Դուք մեր մայրերից խլեցիք իրենց ամենաթանկը՝ զավակին

Հազարավոր մայրերի որդեկորույս դարձրած Հայաստանի իշխանությունները այսօր՝ Մարտի 8-ին, Կանանց միջազգային տոնի առթիվ, չեն ամաչում և շնորհավորանքներ են հղում հայ կանանց։ Այն կանանց, որոնց ամուսիններին ու որդիներին նրանք «խլեցին» իրենց անկազմակերպ և դավադիր պատերազմի արդյունքում։ Ու այսօր նրանք առանց ամոթի զգացման, առանց խղճի խայթ զգալու՝ իբրև ոչինչ էլ չի պատահել, շնորհավորում են Մարտի 8-ի առթիվ։ 

Ահավասիկ, Նիկոլ Փաշինյանի բոլոր սխալներն ու մեղքերը հետևողականորեն արդարացնող, նրա իշխանության կարևոր հենարան հանդիսացող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի շնորհավորանքը․ «Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ իրական գարունը բերող այս գեղեցիկ տոնի կապակցությամբ․․․
Ուզում եմ իմ առանձնակի ակնածանքն ու խոնարհումն արտահայտել մեր մայրերի նկատմամբ, որոնք հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին: Ձեր նկատմամբ հավերժ պարտք ունենք, որի մասին պարտավոր ենք հիշել ամեն օր և գործել այդ գիտակցությամբ»։

Ավինյանը պետք է տարրական անզվություն և բարոյականություն ունենա ու խմբագրի իր խոսքերը՝ ոչ թե մեր մայրերը հայրենիքին տվեցին իրենց ամենաթանկը՝ զավակին, այլ իրենք՝ այս ապիկար իշխանությունները, մեր հազարավոր մայրերից խլեցին իրենց ամենաթանկը՝ զավակին։