Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է վերահաս նոր Մեծ դեպրեսիայի մասին

Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է վերահաս նոր Մեծ դեպրեսիայի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններում որեւէ դեմոկրատ թեկնածուի հաղթանակը կբերի տնտեսական ճգնաժամի, որը կարող է համեմատվել Մեծ դեպրեսիայի հետ։ Այս մասին Սպիտակ տան գործող ղեկավարը գրառում է կատարել իր թվիթերյան էջում։ 

«Մեր ահռելի տնտեսությունը կփլուզվի ինչպես 1929 թվականին, եթե որեւէ մեկը այդ ծաղրածուներից դառնա նախագահ»,- դեմոկրատների դեբատների հերթական ռաունդի մասին արձագանքել է Դոնալդ Թրամփը, հավելելով, որ հիմա կարծես թե իր բաժանորդները հասկանում են, թե ինչու են նրանք պնդում պաշտոնանկության գործընթացի անցկացումը․ ակնարկելով, որ այլ տարբերակով նրանք հաղթելու հնարավորություն չունեն։