ԵՄ անդամ երկրներ ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է․ EASO-ի ղեկավար

ԵՄ անդամ երկրներ ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է․ EASO-ի ղեկավար

Եվրամիության անդամ երկրներ ապաստան հայցողների թիվը զգալիորեն աճել է, ինչը պայմանավորված է նաեւ Աֆղանստանից փախստականների հոսքի նկատելի ավելացմամբ։ Այս մասին հայտարարել է Ապաստանի տրամադրման աջակցության եվրոպական գործակալության (EASO) ղեկավար Նինա Գրեգորին։

Ըստ նրա կողմից ներկայացված զեկույցի, ընթացիկ տարվա օգոստոս ամսին արձանագրվել է ապաստանի հայցման 56 հազար նման հայտ։ Գրեգորին նշել է, որ ապաստանի տրամադրման հայտերի թվով ներկայումս Եվրոպան գտնվում է այն իրավիճակում, ինչպիսին որ կար նախքան պանդեմիան։ Նա նախազգուշացրել է, որ Եվրամիությունը պետք է պատրաստվի, քանի որ Աֆղանստանից միգրացիոն հոսքի կառավարումը դեպի Եվրոպա, բավականին բարդ է լինելու։

Ներկայումս աշխատանքներ են տարվում, որպեսզի մեծացվեն Բալկաններում փախստականների ընդունման հնարավորությունները։