Եթե փորձ կարվի նիստը վերածել հանրահավաքի, մենք կառարկենք․ Ալումյանը ներկայացրեց իրենց բողոքը

Եթե փորձ կարվի նիստը վերածել հանրահավաքի, մենք կառարկենք․ Ալումյանը ներկայացրեց իրենց բողոքը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ շարունակվում է երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքի քննությունը՝ գրավ չկիրառելու առաջին ատյանի որոշման դեմ։

Դատավարության կողմերի ինքնությունը պարզելուց հետո, դատարանը խնդրեց պաշտպանական կողմին ներկայացնել բողոքը։

Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց՝ այս դատարանում չպետք է քննվի, թե, առհասարակ, Ռոբերտ Քոչարյանը պետք է գրավով ազատ արձակվի, թե չէ, առկա է խոչընդոտելու ռիսկ, թե ոչ․ «Պետք  է քննվի՝ արդյոք առաջին ատյանի որոշումը կարող է համապատասխանել Եվրոպական դատարանի կողմից սահմանված չափանիշին՝ բավարար հիմքեր բերե՞լ է առաջին ատյանը՝ գրավը մերժելու համար։ Արդյոք օրինակա՞ն  է այս բնույթի պատճառաբանությունը»։

Ալումյանը նշեց՝ առաջին ատյանի դատարանի որոշումը կամայական է։

Նա նաեւ նշեց, որ, եթե փորձ կարվի թեմայից շեղվել, դատական նիստը հանրահավաքի վերածել, ապա իրենք օրենքի սահմանում կառարկեն։

Դատարանի ճշտող հարցին՝ գրավի չափը յուրաքանչյուրի համար անձնական է, այս դեպքում ինչքա՞ն կարող են նշել գրավի չափ, Հայկ Ալումյանն ասաց՝ իրենք ողջամիտ չափ չեն ուզում առաջարկել դատարանին։