Գյումրիում ՔՊ-ի շտաբի դիմաց փողոց են փակել

Գյումրիում ՔՊ-ի շտաբի դիմաց փողոց են փակել

Ինչպես տեղեկացրել էինք, այսօր Հայաստանի 9 համայքներում ՏԻՄ ընտրություններ էին:

Գյումրիում ընտրություններին մասնակցում է 10 քաղաքական ուժ` 7 կուսակցություն և 3 դաշինք` «Հայրաքաղաք» դաշինք, «Արժանապատիվ ուղի» կուսակցություն, ՀՀԿ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցություն, «Գյումրին կռնա» դաշինք, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն, «Թասիբով» դաշինք, «Ապրելու երկիր» կուսակցություն, Հայաստանի կոմունիստական կուսակցություն:

Մեր թղթակցի փոխացմամբ՝ այս պահին Գյումրու ՔՊ-ի շտաբի դիմաց Ճանապարհային ոստիկանությունը փակել է ճանապարհը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ «Հայրաքաղաք» դաշինքի քաղաքապետի թենածու Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՏԻՄ ընտրությունների նախնական պատկերը։ 

21։16-ի դրությամբ Գյումրիում ձայների բաշխումը տեղի է ունեցել հետևյալ կերպ՝

«Բալասանյան» դաշինք՝ 36,24 տոկոս
ՔՊ-28,14 տոկոս
«Զարթոնք»՝ 13,20 տոկոս
«Ապրելու երկիր»՝ 5,78 տոկոս
ՀՀԿ՝ 5,78 տոկոս
«Հայրաքաղաք»՝ 4,36 տոկոս
«Գյումրին կռնա»՝ 2,40 տոկոս
«Թասիբով դաշինք»՝  2,29 տոկոս
«Արժանապատիվ ուղի»՝ 1,09 տոկոս
ՀԿԿ՝ 0,76 տոկոս