Նպատակը մեկն է`վարկաբեկել Արցախյան պատերազմի վետերաններին ու Արցախյան պատերազմի ձեռքբերումները
«Հրապարակի» հարցերին պատասխանում է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:
- Երեկ երեկոյան տեղեկացանք, որ խայտառակ պայմաններում ձերբակալվել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը: Սողացող պատերազմի մեջ գտնվող երկրում, երբ տոտալ շրջափակման մեջ է Արցախը, սովամահության առջեւ կանգնած, քրեական կասկածելի գործեր են հարուցում, հերոսներ են ձերբակալում, պախարակում, հալածում։ Այս երևույթներն ի՞նչ հետևանքներ կարող են թողնել տվյալ պետության եւ բանակի վրա:
- Ռազմական գործիչներն ազգային թևի ներկայացուցիչներ են: Նման ձերբակալությունները նամանավանդ այսպիսի օրհասական շրջանում, հատկապես երբ խոսքը այնպիսի մեղադրանքների մասին է, որն ավելի շատ տպավորություն ստեղծելու համար է՝ միտված է պաշտպանության գաղափարը ոչնչացնելուն: Հայրենիք, հող, երկիր, այս գաղափարները մերժում են: Թե թշնամին, թե Հայաստանի օկուպացիոն վարչակարգը, ըստ էության նույնատիպ քաղաքականություն են վարում: Գաղափարը հետևյալն է` հայ ժողովուրդն արժանի չէ պետության, արժանի չէ անկախության, պետք է պարտադիր ինչ-որ մեկի լծի տակ մնալ ու այդպես շարունակ: Այսինքն` պետք է ենթարկվել բոլորին և չունենալ սեփական պետություն: Պատահական չէ, որ մեր զինանշանը ցանկանում են փոխել: Սովորաբար պատերազմի շրջանում այսպես վարվում է թշնամին: Թե ինչու են Արցախի իշխանությունները Նիկոլ Փաշինյանին հլու-հնազանդ կերպով ենթարկվում, թշնամական քարոզչություն իրականացնում, դա էլ միայն իրենց է հայտնի:
- Արցախի հերոսին բռնության ենթարկելը և՞ս թշնամու ծրագիրն է:
- Ուղղակի այս ամբողջ գործընթացները, որ դիտարկում ենք առանձին, որոշակի հարցերի պատասխաններ ենք ստանում: Ոչ մեկը սուրբ չէ, ոչ մեկը հրեշտակ չէ, սակայն խոսքը մեկ անձի մասին չէ, սա միտում է, տենդենց: Մենք տեսնում ենք Խաչատուրովի հետ ինչպես են վարվում, տեսնում ենք այլ ընդդիմադիր գործիչների ինչպես են պատժում: Տեսնում ենք տարբեր վարկաբեկիչ քարոզարշավներ: Բոլոր ազգային հայացքներ ունեցող մարդիկ թիրախում են հայտնվում: Մանվել Գրիգորյանի դեմ ևս նման ծրագիր իրականացվեց: Անկախ նրանից, թե ով ինչպես էր Մանվել Գրիգորյանին վերաբերվում, այստեղ խոսքը երևույթի մասին է: Այն, ինչ արեցին գեներալի հետ, ուներ մեկ նպատակ` վարկաբեկել Արցախյան պատերազմի վետերաններին ու առհասարակ Արցախյան պատերազմի ձեռքբերումները:
Կարծիքներ