«Լեռնային Ղարաբաղում իշխանության փոփոխությունից հետո այս ամբիոնից ասում էիք՝ տեսեք հիմա ինչ է լինելու, զանգեր են հնչելու, էս է լինելու, էն է լինելու։ Այո, եղավ։ Տեսանք՝ ինչ եղավ։ Եղավ այն, ինչ դուք ուզում ու պլանավորում էիք, չեղավ այն, ինչ ուզում էիք ու պլանավորում»։ Այս մասին քիչ առաջ Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատական դիտարկումներին՝ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված։
«Ձեր պլանն այն էր, որ Հայաստանը կներքաշվի պետերազմի մեջ։ Ձեր պլանն այն էր, որ ԼՂ մեր հայրենակիցները բռնի տեղահանվելուց հետո Երևան գալու հնարավորություն չեն ունենա, կգնան Բոստոն, կգնան Փարիզ՝ ուժեղացնելու ՀՅԴ նոսրացող ու զրոյացող շարքերը։ Էս է եղել ձեր քաղաքականությունը։ Ի՞նչ եք եկել հիմա ստեղ ճառեր ասում»,- ասաց Փաշինյանը։