Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է որդու անունը

Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է որդու անունը

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով.

«Յան Վահրամի Պետրոսյան

Երեխայիս անվանեցինք Յան երկու հիմնական պատճառով.

1) Յանը մեր ազգանունների վերջին մասնիկն է, որն անմիջապես վկայում է մեր հայ լինելու մասին։

2) Յան եբրայերեն նշանակում է God is gracious` Աստված ողորմած է։
Աղոթում եմ Աստծուն, որ ողորմած գտնվի բոլոր հայ երեխաների հանդեպ` պարգևելով նրանց առողջություն ու խաղաղություն»: