Իդլիբից մինչեւ Ղարաբաղ․ Կթեժացնի արդյոք Թուրքիան Կովկասը․ մաս 1-ին

Իդլիբից մինչեւ Ղարաբաղ․ Կթեժացնի արդյոք Թուրքիան Կովկասը․ մաս 1-ին

Պատերազմից հնարավոր չէ խուսափել։ Այն կարելի է միայն հետաձգել, հօգուտ ձեր հակառակորդի։ Իտալացի մտածող Նիկոլո Մաքիավելիի այս թեզը, ցավոք կիրառելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրողությունների առնչությամբ։ Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում են հանուն բանակցությունների, առանց որեւէ լուրջ հույսի, որ հնարավոր կլինի հասնել քաղաքական փոխզիջման։

Կողմերը արդեն տեւականորեն պատրաստվում են հակամարտության գոտում հարաբերությունների նոր մասշտաբային պարզման՝ ռազմական ճանապարհով եւ ոչ թե բանակցությունների սեղանի շուրջ։ Այն, որ հետաձգումն հօգուտ հակառակորդի է, տարբեր կերպ են հասկանում եւ Բաքվում, եւ Երեւանում։ Հայաստանի մայրաքաղաքում լայնորեն շրջանառվում է այն միտքը, որ ադրբեջանական կողմը ավելացնում է իր զինանոցը հարվածային հեռահար եւ բարձր ճշգրտության զինատեսակներով հույս ունենալով անակնկալ բլիցկրիգի։

Ընդ որում նշվում է, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի ԶՈՒ-ն կորցրել է մի քանի ուղղություններով, միանգամից անակնկալ հարձակում իրականացնելու կարողությունը։ Նման տեսակետի համար հիմք է հանդիսացել այն, որ հայկական զինված ուժերի դիրքերը ամրացել են Ղարաբաղյան ճակատի ամբողջ երկայնքով եւ նաեւ տեղակայվել են խորքային հետախուզության համակարգեր, որոնք թույլ են տալիս գրանցել հակառակորդի շարժը։

Բաքվում էլ կարծում են, որ հայկական կողմի քաղած օգուտը պատերազմի հետաձգումից, կրում է ռազմաքաղաքական կոմպլեքս բնույթ։ Նախ, Երեւանը կարողացավ Քառօրյա պատերազմից հետո, հաջորդած չորս տարիների ընթացքում էականորեն ամրացնել իր հարվածային բռունցքը, մյուս կողմից էլ ավելանում է Ռուսաստանի, որպես ՀԱՊԿ դաշնակցի աջակցությունը, հաշվի առնելով, այն իրադրությունը, որն այսօր առկա է Հարավային Կովկասում եւ հարակից շրջաններում։

Ադրբեջանն էլ ավելի հենցվում է թուրքական օգնության վրա, որի ուշադրությունը Ղարաբաղյան հարցի հետ կապված, ավանդաբար ավելի սեւեռուն է դառնում, Ռուսաստանի հետ Մերձավոր Արեւելքում ունեցած փափուկ բախումների ամեն մի փուլում։