Անհանգստացնող լուրեր ենք ստանում. սա լավ նախադեպ չէ

Անհանգստացնող լուրեր ենք ստանում.  սա լավ նախադեպ չէ

Անհանգստացնող լուրեր ենք ստանում, որ ՀԱՊԿ անդամ Ղրղզստան-տաջիկական պետական սահմանի ողջ երկայնքով զինված բախումներ են ընթանում: Ղրղզստանի Բատկենի շրջանի իշխանությունները հայտնել են, որ վիրավորվել է 4 զինվոր։

Սահմանամերձ շրջաններից տեղի է ունենում բնակիչների տարհանում: 

Կարծում եմ, սա լավ նախադեպ չէ և պետք է ՀԱՊԿ անդամ պետությունները համախմբված լինեն միմյանց պաշտպանելու համար, մինչդեռ բախումները երկու անդամ պետությունների միջև են ընթանում: Հուսով եմ, խնդրի արագ խաղաղ կարգավորում կգտնվի:

Էդմոն Մարուքյան