Պարեկները խի՞ չեն այս անդարդ զույգի մեքենան «պլոշադկա տանում»

Պարեկները խի՞ չեն այս անդարդ զույգի մեքենան «պլոշադկա տանում»

Շատ է մտահոգիչ է, որ Հայաստանում ամեն երկրորդը, ով ունի մեքենա, բայց չունի աշխատանք, զբաղվում է մեքենայի վարման դասեր անցկացնելով, դրանով իսկ լուրջ վտանգ ներկայացնում ապագա վարորդի համար, ով քաջատեղյակ չէ մեքենա վարելու կանոններից, և «սովորեցնողներ»-ը թերի գիտելիքներ ունենալու դեպքում կարող են լուրջ հետևանքների հանգեցնել: Առավել ևս, երբ Հայաստանում օր չկա, որ սարսափելի հետևանքներով ավտովթարներ չլինեն։ Հիմա արդեն ընտանիքով է ողբերգություն լինում։ Վերջին օրերին լսում ենք, որ ողջ ընտանիքն է ավտովթարից տուժել, չասեմ՝ զոհվել։

Նախաբանս գրելով, ուզում եմ հասկանալ՝ Նիկոլը աշխատանք չունի՞, որ Աննա Հակոբյանին, այստեղ կապ չունի, թե ով ում բարեկամն է է, մեքենա վարել է սովորեցնում։ Թե աշխատանք չունի, թող գրանցվի, գուցե էլի մարդիկ կան, որ կուզեն իրենց մեքենա վարել սովորեցնի։ Չի հիշու՞մ , թե իր շարասյունը, ոնց էր վրաերթի ենթարկել հղի կնոջն ու իր չծնված երեխային ու մի ակնթարթում երկու կյանք փոշացրել։ Երևի նրան թվում է, որ ժողովուրդը հիշողություն չունի և հիմա էլ անձամբ փորձարկման դասեր է տալիս։ Էդ պարեկները խի՞ չեն այս անդարդ զույգի մեքենան «պլոշադկա տանում» , սպասում են , որ նոր զոհ լինի՞ ։ Նիկոլի «Դեմդ նայի, դեմդ նայի» արտահայտությունը դրա վկայությունը չէ՞․․․ Կա՞ մի այլ պետություն, որտեղ գաղտնի գործակալությունը թույլ տա, որ իր երկրի ղեկավարը անվարժ վարորդի հետ ուղևորության դուրս գա․․․

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն «Ինստագրամ»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որը Աննա Հակոբյանի հետ մեքենայով ուղևորության կադրեր են՝ «Դեմդ նայի, դեմդ նայի» արտահայտությամբ։