Ի՞նչ էր նշանակում Մեսսիի ժեստը

Ի՞նչ էր նշանակում Մեսսիի ժեստը

Կատարում շարունակվում է Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, կայացավ այս առաջնության ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը։ Արգենտինայի հավաքականը ¼ եզրափակչում 11-մետրանոցներով հաղթանակ տարավ Նիդերլանդների ընտրանու նկատմամբ ու դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Խորվաթիայի հավաքականի դեմ, որը դուրս թողեց պայքարից Բրազիլիայի ընտրանուն։

Հանդիպման 73-րդ րոպեին արգենտինացիների առաջատար Լեո Մեսսին անվրեպ իրացրեց մրցավարի կողմից նշանակված 11-մետրանոցը ու յուրօրինակ ձևով տոնեց գոլը՝ վազելով դեպի Նիդերլանդների հավաքականի պահեստայինների նստարանի կողմը։ Նման ոճով իր գոլերը, հիշեցնենք, տոնում էր  արգենտինացի Խուան Ռոման Ռիկելմեն, որի ունեցած կոնֆլիկտի մասին Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալի հետ շատերը գիտեն։

Մոտ 10 տարի առաջ, երբ Ռիկելմեն խաղում էր կատալոնական «Բարսելոնայում», ակումբը գլխավոր մարզիչը հենց Լուի վան Գալն էր, որը արգենտինացուն մշտապես խաղացնում էր մի դիրքում, որտեղ ֆուտբոլիստը ցանկություն չուներ խաղալու։ Ի վերջո տարաձայնությունների պատճառով Ռիկելմեն լքեց «Բարսելոնան»։ Ահա և Մեսսին իր երեկվա ժեստով Լուի վան Գալին հիշեցնում էր հենց Ռիկելմեին։