Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականին

Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է իր գլխավոր խորհրդականին

Ինչպես տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։

Որոշման մեջ ասվում է․ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։