Նախիջևանի հետ սահմանին իրավիճակը «հանգիստ, նորմալ է»

Նախիջևանի հետ սահմանին իրավիճակը «հանգիստ, նորմալ է»

Վայոց Ձորի մարզի Արենի համայնքի ղեկավարի խոսքերով՝ Նախիջևանի հետ սահմանին իրավիճակը «հանգիստ, նորմալ է» և «մտահոգվելու բան չկա»։

«Հանգիստ, նորմալ վիճակ է։ Առանձնապես մտահոգվելու բան չկա մեզ մոտ», - «Հրապարակի» հետ զրույցում ասաց համայնքապետ Հուսիկ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ իրավիճակ է Նախիջևանի հետ սահմանին։

Իսկ թե գիշերը կրակոցներ լինում են սահմանների ուղղությամբ ադրբեջանցիների կողմից, Սահակյանն ասաց, որ ոչ։ «Ոչ, ոչ։ Մեզ մոտ նորմալ, հանգիստ վիճակ է»։

Հարցին՝ նկատո՞ւմ են, որ ադրբեջանական կողմերը փորձեն առաջ գալ ու ինժիներական աշխատանքներ տանել, պատասխանեց, որ ոչ։

Արենի համայնքն ընդգրկում է Արենի, Ագարակաձոր, Աղավնաձոր, Արփի, Գնիշիկ, Ելփին, Խաչիկ, Չիվա, Ռինդ, Մոզրով գյուղերը։