Գիշերը ոստիկանության անցակետերում ինչն են ստուգում և ինչպես

Գիշերը ոստիկանության անցակետերում  ինչն են ստուգում և ինչպես

Երևանից դեպի Մարտունի տանող ճանապարհին ոստիկանության 3 անցակետ կա, որոնցից մեկը Երանոս համայնքի տարածքում է, մյուսը Սևանի հատվածում, իսկ 3-րը Աբովյան- Երևան սահմանագծին։ Երեկ մենք շրջեցինք այդ անցակետերով՝ հասկանալու համար, թե ինչպե՞ս է անցնում ոստիկանների ծառայությունը և ի՞նչն են հատկապես ստուգում։  


Սևանի անցակետում մեր հարցերին չպատասխանեցին, սակայն վստահեցրին, որ ստուգում են յուրաքանչյուր մեքենա,Երևանի անցակետում հարցերին պատասխանեց կապիտան Կարապետյանը։

Ի դեպ անցակետերում ոստիկանների հետ աշխատում էին նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ծառայություն էր իրկանացնում նաև ռազմական ոստիկանության մեկ աշխատակից՝ ամբողջովին սպիտակ համազգեստով։ Տեղում պարզեցինք, որ  սպիտակ պաշտպանիչ համազգեստ կրելու պատճառն այն է, որ ռազմական ոստիկաններից մեկը ծառայությունը չի իրականացրել պաշտպանիչ դիմակով և ղեկավարությունը որպես պատիժ բոլորին ստիպել է հագնել ամբողջական համազգեստը։

Մանրամասն՝ տեսանյութում.