Հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ տեսակի դինոզավրի կմախք

Հայտնաբերվել է մինչ այժմ անհայտ տեսակի դինոզավրի կմախք

Չինաստանում գիտնականները երկրի հարավ-արեւմուտքում հայտնաբերել են 200-150 միլիոն տարի առաջ ապրած, մինչ այժմ անհայտ տեսակի դինոզավրի ոսկորներ։ Այս մասին հայտնում է Chinhua լրատվական գործակալությունը։

Կմախքի երկարությունը մոտ 1,7 մետր է։ Այն երեք տարեկան է եղել։ Ատամների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ խոտակեր է եղել։ Ամենայն հավանականությամբ, պատկանում է զավրոպոդների, նախապատմական չորքոտանի դինոզավրերի տեսակին, ունեցել է համեմատաբար երկար պոչ եւ պարանոց, գլուխը եղել է ավելի փոքր։ Ամենայն հավանականությամբ, կենդանին ջրհեղեղի հետեւանքով ջրասույզ է եղել։