Սպասում է, որ ՊՆ աշխատակազմին վարակի՝ նոր թեստ հանձնի

Սպասում է, որ ՊՆ աշխատակազմին վարակի՝ նոր թեստ հանձնի

Զարմանալի մարդիկ են էս ՔՊ-ականները՝ իշխանության ու երկրի կեսը հիվանդ է, քանի օր է մամուլը գրում է, որ Սուրեն Պապիկյանի մարդաշատ հարսանիքից հետո այդ միջոցառման մասնակիցները մեկը մյուսի հետեւից հիվանդանում են կորոնավիրուսով, իսկ հարսանիքի գլխավոր անձը՝ փեսան պարզվում է, դեռ թեստ էլ չի հանձնել։ Նա այսօր Եռաբլուրում լրագրողներին ասել է․ «Կորոնավիրուսի թեստ պատրաստվում եմ հանձնել այսօր»: 

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն ախտանիշներ չուներ, բայց թեստ է հանձնել եւ պարզել, որ հիվանդ է, մի շաբաթ առաջ կայացած հարսանիքի մասնակիցների կեսը հիվանդ է՝ փեսան՝ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դեռ թեստ էլ չի հանձնել։ Սպասում է, որ ՊՆ աշխատակազմին էլ մի լավ վարակի՝ նոր թեստ հանձնի։