Կանադայի պահպանողականները ճանաչում են տարածաշրջանի բնակչության ինքնորոշման իրավունքը

Կանադայի պահպանողականները  ճանաչում են տարածաշրջանի բնակչության ինքնորոշման իրավունքը

Հոկտեմբերի քսանին Պահպանողականների ստվերային ԱԳ նախարար Մայքլ Չոնգը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Ֆուադ Ալիեւի հետ։ Քննարկվել են ադրբեջանա-կանադական հարաբերությունները․ 
Նախարար Չոնգը առանձնացրել է մի քանի հարցեր ժամանակավոր հավատարմատարի հետ զրույցի ընթացքուն, այդ թվում
    Պահպանողականները մտահոգված են Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների մասին հաղորդումների ստացմամբ
    Այն չունի ռազմական լուծում։ Լավագույն ճանապարհը, ըստ նախարար Չոնգի երկու կողմերի համար պատմական կրակի դադարեցման պահպանումն է, հնարավորինս քաղաքացիական բնակչության պաշտպանումը, ներառյալ երկու կողմերի կողմից քաղաքացիական տարածքների եւ ենթակառուցվածքների չթիրախավորումը։
    Պահպանողականները ճանաչում են տարածաշրջանի բնակչության ինքնորոշման իրավունքը
    ԵԱՀԿ-ն պետք է անհապաղ վերսկսի Մինսկի խմբի խաղաղ պրոցեսը եւ անկախ դիտորդները պետք է վերականգնվեն վերահսկման համար։ 
    Պահպանողականները մտահոգված են, որ կանադական ռազմական արտահանումները ներգրավված են հակամարտության մեջ
    Պահպանողականները շարունակելու են մոնիթորինգ անել իրադրությունը ԼՂ-ում։