Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ 2-3 տարեկան երեխաներ կան

Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդ 2-3 տարեկան երեխաներ կան

Ադրբեջանում կորոնավիրուսով հիվանդների մեջ կան 2-3 տարեկան երեխաներ, իսկ ընդհանուր առմամբ, հիվանդների առավելագույն տարիքը հասնում է մինչեւ 89 տարեկանի։ Այս մասին հայտնում է Qafqazinfo-ն։

Հրապարակման մեջ նշվում է, որ հիվանդներին արհեստական շնչառության սարքերին միացնելը, հարկ եղած խնամքի ապահովումը իր բոլոր կոմպոնենտներով, բավական աշխատատար պրոցես է։ Հայտնի է նաեւ, որ վարակման դեպքեր կան Ադրբեջանի բոլոր շրջաններում։