Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է

Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է

Իգոր Նիկոլաևը հոսպիտալացվել է սրտի կաթվածի կասկածանքով։ Երեկ առավոտյան ժամը 5-ին նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են Կրասնոգորսկի հիվանդանոց, սակայն հետո տեղափոխել են մայրաքաղաք, հայտնում է Mash տելեգրամ-ալիքը։ 

Այժմ 63-ամյա արտիստը գտնվում է Ռուսաստանի առողջապահության նախարարության Սրտաբանության ազգային բժշկական հետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում. նրան հետազոտում են բժիշկները։