Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ»-ի նոր համարը

Սիրելի ընթերցող,

Լույս է տեսել «Մշակութային Հրապարակ» ամսաթերթի նոր համարը, որն այսօր «Հրապարակ» թերթի հետ միասին կարող եք հարցնել բոլոր կրպակներում։

Համարում կարող եք կարդալ Հուսիկ Արայի նոր բանաստեղծական շարքը, ինչպես նաեւ Չարլզ Բուքովսկու առաջին անգամ հայերեն թարգմանված սիրային բանաստեղծությունները`Անահիտ Ղազախեցյանի թարգմանությամբ: Բանաստեղծ Աղավնի Գրիգորյանի հարցազրույցը ժամանակակից գրող Արամ Ավետիսի հետ: 

Ինչպես նաեւ Արամ Պաչյանի «Հիշելով Ժանտախտի տարվա օրագիրը» եռապատման երկրորդ մասը: Մարինե Գասպարյանի «փորձառությունը»` Covid19-ի հետ, որը ներկայացված է իր օրագրային գրառումներում: Սիրան Գրիգորյանի «Մարդկանց ժամանակը» էսսեն: Սուսաննա Հովհաննիսյանի անդրադարձը, թե ինչպես Թումանյանը մերժեց տպագրել Աղայանի հոդվածը:   

Անուշ Բաբայանը թարգմանաբար եւ հատվածաբար ներկայացրել է 1998-2000թթ․-ին  «Կայե դյու սինեմա» ամսագրի հարցազրույցը ֆրանսիացի փիլիսոփա Ժակ Դերիդայի հետ: Մհեր Արշակյանն այս անգամ իր սյունակում անդրադարձել է Լանցարոտեի կոնվենցիային, իսկ Լիլիթ Երանյանն առանձնացրել է մեկուսացման օրերի միֆերը: