Ընդդիմությունը չի մասնակցի այսօրվա հարցուպատասխանին

Ընդդիմությունը չի մասնակցի այսօրվա հարցուպատասխանին

Իշխան Սաղաթելյանն այսօր Ֆրանսիայի հրապարակում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել էր, որ իրենք խորհրդարան են վերադառնալու իրենց օրակարգով, և հաջորդ շաբաթ պահանջելու են, որ արտահերթ նիստ հրավիրվի։

«Եւ հիմա հայտարարում եմ՝ տղա են, թող գան»,-ասաց Սաղաթելյանը։

Այսօր, հիշեցնենք, Ազգային ժողովում տեղի է ունենալու կառավարության հետ հարցուպատասխանը, որին, սակայն, ինչպես հասկացանք, ընդդիմությունը չի մասնակցելու։

Մասնավորապես, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն այսօր հայտարարել էր, որ «սուտասան մարդկանց հետ հարցուպատասխանի գնալն անիմաստ է»։

Հիշեցնենք, որ Վանեցյանը վաղուց չի մասնակցում ԱԺ նիստերին, հարցուպատասխանին՝ առավելևս։ 

Մենք տեղեկացանք,որ միայն Վանեցյանը չէ, որ չի գնալու այսօր ԱԺ։ Ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ այսօր ժամը 16։30-ից մեկնարկող հարցուպատասխանին չեն մասնակցելու և չեն գնալու խորհրդարան։ Նրանք այլ ծրագիր ունեն։