Եվրոպական ապրանքների մաքսատուրքերը համարել են անօրինական

Եվրահանձնաժողովը ԱՄՆ կողմից եվրոպական ապրանքների ներկրման համար սահմանած մաքսատուրքերը համարել է անօրինական։ Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունից։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Եվրահանձնաժողովը պաշտպանելու է իր շահերը։
Նշվում է նաեւ, որ դրանք ոչ արդյունավետ են, հաշվի առնելով, թե եվրոպական ու ամերիկյան արտադրական շղթաները որքան են փոխներթափանցված՝ եվրա-ատլանտյան առեւտրային եւ ներդրումային միասնական համակարգի համատեքստում։ Եվրահանձնաժողովը նաեւ հայտարարել է, որ կպաշտպանի եվրոպական բիզնեսի, եվրոպացի աշխատողների եւ սպառողների շահերը։ Financial Times-ն էլ գրում է, եր ԵՄ-ն կարող է ամերիկյան մաքսատուրքերի սահմանումից հետո, որպես հակազդում, գործողություններ իրականացնել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների հանդեպ։
Կարծիքներ