Միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում
Իրանում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Իսլամական Հանրապետության Ազգային սեյսմոլոգիական կենտրոնը։ Համաձայն տեղեկատվության, Սիսթան եւ Բելուջիստան նահանգի Նուսրեթ-Աբադ շրջանում տեղի է ունեցել 4,2 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։
Կես ժամ անց էլ երկրակեղեւի ցնցում է գրանցվել Խորասան-Ռըզավի նահանգի Քաշմիր քաղաքում։ Այստեղ էլ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4,3 մագնիտուդ։ Ավերածությունների եւ տուժածների մասին հաղորդումներ չկան։
Կարծիքներ