Կիևը փորձում է սադրել Մոսկվային՝ պատասխան հակահարվածով․ Զախարովա

Կիևը փորձում է սադրել Մոսկվային՝ պատասխան հակահարվածով․ Զախարովա

Կիևի հարվածները բնակելի թաղամասերին ուղղված են պատասխան հարվածները խրախուսելու համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Կիևյան ռեժիմի նպատակն է չկառավարվող զենքերով հարվածներ հասցնել մեր քաղաքների բնակելի թաղամասերին: Սա առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում», - ասել է նա Ռոսիա 24-ի եթերում:

«Մենք հասկանում ենք, որ կիևյան վարչակարգի այս գործողությունները ոչ միայն համաձայնեցված են նրա արևմտյան կուրատորների հետ, այլ, ամենայն հավանականությամբ, նրանց կողմից են դրդված: Դա արվում է նրա համար, որպեսզի մեզ մղեն հակահարվածներ հասցնելու, այնուհետև հակառուսական հիստերիա առաջացնելուն»,- հավելել է Զախարովան։