«Հրապարակ». Պալաչը վերադառնում է. հույս ունի հաղթել Ծառուկյանի դեմ դատական հայցը

«Հրապարակ». Պալաչը վերադառնում է. հույս ունի հաղթել Ծառուկյանի դեմ դատական հայցը

Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը, որը տարիներ առաջ հեռացավ Հայաստանից՝ չդիմանալով ծառուկյանական ճնշումներին, անցած ամիս կարճ ժամանակով եկել է Հայաստան եւ մտերիմներին ասել, որ, հավանաբար, աշնանը՝  հոկտեմբերի վերջին, ընտանիքով կվերադառնա Հայաստան ու նոր բիզնես կսկսի։

Նա նաեւ հույս ունի հաղթել Գագիկ Ծառուկյանի դեմ դատական հայցը եւ ետ ստանալ իր տրանսպորտային բիզնեսները։ Հիշեցնենք․ նրա «Քինգ Դե լյուքս» ընկերությունը Երեւան-Աբովյան գիծն էր աշխատեցնում։ Նա ընկերներին ասել է․ «Դիմացեք, ճամբարափոխ չլինեք, ինչպես Արթուր Դալլաքյանը», որն իր հետ շատ մոտ էր, բայց անցավ Ծառուկյանի կողմը եւ այժմ ԲՀԿ ռեյտինգային պատգամավորներից է։