Ռանոսը հեռացվել է հավաքականից. նոր սկանդալ

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը հայտարարել է, որ Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է թիմից։ Այս մասին նա հայտնել է Վրաստանի ընտրանու դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումից առաջ՝ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Մասնագետի խոսքով՝ Ռանոսը պահանջել է խաղալ այդ հանդիպմանը, հակառակ դեպքում սպառնացել է լքել հավաքականը։ «Իմ կարիերայի ընթացքում երբեք չեմ հանդիպել իրավիճակի, երբ ֆուտբոլիստն ասում է. «Եթե մեկնարկային կազմում չլինեմ, կհեռանամ թիմից»։ Հետևաբար, նա այլևս թիմի կազմում չէ։ Եթե նման քայլ ես անում, ապա դա նշանակում է, որ թիմային խաղացող չես», – նշել է վան’տ Սխիպը։
Մարզիչը հավելել է, որ Ռանոսը վերջին երեք ամիսների ընթացքում ընդամենը 30 րոպե է անցկացրել խաղադաշտում Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայում, բայց այժմ պահանջում էր տեղ ստանալ հիմնական կազմում։
Կարծիքներ