«Հրապարակ». Երկու համայնքապետ՝ երկու մարտնչող բանակ

«Հրապարակ». Երկու համայնքապետ՝ երկու մարտնչող բանակ

Այսօր Փարաքարի համայնքապետի երդմնակալության օրն է: Սակայն համայնքում պատերազմական վիճակ է՝ միանգամից 2 անձ իրենց համարում են ընտրված համայնքապետ՝ Ապրելու երկիր կուսակցության եւ «Դավիթ Մինասյան» դաշինքի առաջին համարները։ Երեկվանից Փարաքարի երկու համայնքապետացուների կողմնակիցները մարտական պատրաստվածության են եկել։

Մեզ տեղեկություններ են հասել, որ «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքապետացու Վոլոդյա Գրիգորյանի կողմնակիցները վաղ առավոտից լինելու են համայնքապետարանի շենքի դիմաց՝ փորձելով խոչընդոտել Դավիթ Մինասյանի մուտքը համայնքապետարանի շենք: Բանն այն է, որ ՔՊ-ն եւ Դավիթ Մինասյանը միասին ունեն 11 մանդատ եւ կարող են քվորում ապահովել՝ նիստ հրավիրել, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 10 մանդատ եւ միայնակ չի կարող նիստ հրավիրել, հետեւաբար առաջին նիստում նշանակված երդմնակալության արարողությունը կտապալվի։ Թե ինչպես է հանգուցալուծվելու այս իրավիճակը, ոչ ոք չի պատկերացնում: