1 ամիս Ավստրալիայի շուրջ չինական ռազմանավեր են պտտվել 

1 ամիս Ավստրալիայի շուրջ չինական ռազմանավեր են պտտվել 

The New York Times-ը գրում է, որ չինական ռազմական նավատորմն անակնկալ կերպով մանեւրներ է սկսել իրականացնել՝ մոտ մեկ ամիս պտտվելով Ավստրալիայի ափերի շուրջը, ինչն առաջացրել է ավստրալական իշխանությունների լուրջ մտահոգությունը։ Չինական ռազմական նավատորմիղը բաղկացած է եղել մի քանի ռազմական նավերից։ Դրանք մուտք են գործել Ավստրալիայի բացառիկ տնտեսական գոտի, մարտական կրակային վարժանքներ իրականացնելու ընթացքում։ Ֆորմալ իմաստով դա միջազգային իրավունքի խախտում չի համարվում, սակայն չինական ռազմանավերի՝ այդքան շատ դեպի հարավ խորացումը ընկալվել է որպես ուժի բացահայտ ցուցադրություն։

Ավստրալական բանակը ստիպված է եղել բերվել մարտական բարձր պատրաստականության վիճակի, որպեսզի հնարավոր լիներ վերահսկել չինական նավերի շարժն ու արձագանքել պոտենցիալ սպառնալիքներին։ Փորձագետները նշում են, որ նման վարժանքները նախ չինական ռազմական ուժն են ցուցադրում եւ ապա նաեւ այն, որ Ավստրալիան հնարավոր է, եւ չկարողանա հարկ եղած դեպքում սեփական անվտանգությունն ապահովել առանց դաշնակցի, ինչպիսին Միացյալ Նահանգներն են։ Միջադեպը բնականորեն առաջացրել է AUKUS ռազմական դաշինքի պոտենցիալն ավելանալու անհրաժեշտությունը, նշել են փորձագետները։