Մարիա Զախարովան խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման «փոքր քայլերի» մասին

Մարիա Զախարովան խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման «փոքր քայլերի» մասին

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովան խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղարարական պրոցեսի տակտիկայի հնարավոր փոփոխության, մասնավորապես, համանախագահների հովանու ներքո «փոքր քայլերով մոտենալու» մասին հարցին, որի տակ հասկացվում են՝ վստահության միջոցների ամրապնդումը, հումանիտար կողմերը։ Զախարովան մասնավորապես ասել է, որ այս ամենն արդեն իսկ իրականացվում է, ու չնայած դիրքորոշումների տարբերություններին եւ կարմիր գծերի առկայությանը, երկխոսությունը շարունակվում է այն ոլորտներում, որտեղ փոխհասկացողության է հնարավոր եղել հասնել։ Խոսքը մասնավորապես լրագրողների փոխայցին է վերաբերվում։