Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի դեմ խաղում

Հայաստանի ազգային հավաքականը մոտ մեկ ժամից  սեփական Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական մրցապայքարի J խմբի 6-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։

Ներկայացնում ենք մեր ընտրանու մեկնարկային կազմը Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղում ՝
Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Վարազդատ Հարոյան, Անդրե Կալիզիր, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Իմե Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Խորեն Բայրամյան, Ալեքսանդր Կարապետյան։

Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 20։00-ին։