Աշխարհում միգրանտների թիվը աճել է 51 միլիոնով

Աշխարհում միգրանտների թիվը աճել է 51 միլիոնով

Մոլորակում միգրանտների ընդհանուր թիվը կազմում է 272 միլիոն մարդ։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ը։ Ընթացիկ տարում Եվրոպայում գտնվում է միգրանտների ամենամեծ թիվը՝ 82 միլիոն մարդ։ Հյուսիսային Ամերիկայում միգրանտների թիվը կազմում է 59 միլիոն, Հյուսիսային Աֆրիկայում եւ Արեւմտյան Ասիայում՝ 49 միլիոն։ Ըստ ՄԱԿ-ի տվյալների, մոլորակի բնակչության 3,5 տոկոսը միգրանտներ են այն դեպքում, երբ 2000 թվականին նրանց տեսակարար կշիռը կազմել է 2,8 տոկոսը մոլորակի բնակչության։