Խոսքը չափից դուրս շատ է մեր իրականությունում։ Ժամանակին մենք խոսքի կարոտ էինք՝ հատկապես երկրի առաջին դեմքերի, պաշտոնյաների, պատգամավորների խոսքին, եւ նրանց յուրաքանչյուր հարցազրույց ու ասուլիս իրադարձություն էր դառնում, թեկուզ՝ սկանդալային։ Հիմա այս «շատախոսությունը» հոգնեցնում է, մանավանդ՝ ասելիքի բացակայության, ծուռ մտքերի ավելցուկի պարագայում։ Երբեմն պետք է նաեւ հիշել ժողովրդական իմաստնությունը՝ «լռությունը ոսկի է»։ Ի՞նչ կարիք կա ողջ օրը ասպարեզում լինել՝ ստատուսներ գրել, ուղերձներ ու հայտարարություններ տարածել, հարցազրույցներ տալ, «լայվեր» մտնել։ Թողեք՝ ձեզ հասարակությունը «կարոտի», ձեր խոսքի արժեքն իմացեք, ձեր պաշտոնից բխող զսպվածություն ունեցեք։ Մանավանդ՝ ինչքան շատ եք խոսում, այնքան շատ եք վրիպումներ թույլ տալիս։ Այնքան ակնհայտ են դառնում ձեր անփորձությունը, ծրագրերի բացակայությունը, պատկերացումների սնանկությունը։ Ջրիկ ու խորք չունեցող խոսքն ո՞ւմ է պետք, ո՞վ է դրանից շահում, ո՞վ է այն լսում ու հիանում՝ բացի մի խումբ անկիրթ ու մակերեսային մարդկանցից։ Չէ՞ որ ձեր խոսքը, ելույթները, «լայվերը» լսում եւ դիտում են նաեւ խելացի մարդիկ, մասնագետները, որոնք ձեր յուրաքանչյուր խոսքի հետեւում տեսնում են ձեր դիլետանտությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմը եւ սարսափում են, թե այս ում ենք վստահել մեր պետության ճակատագիրը, այս ում հետ ենք հույսեր կապել ու հավատացել։ Լռեք, ի սեր Աստծո, երբեմն թույլ տվեք, որ հույս փայփայենք, որ ավելի խելացի եք, քան իրականում կաք։ Ավելի հմուտ, ավելի գրագետ, ավելի աշխատասեր, ավելի լուրջ, ավելի հասուն։ Չէ՞ որ մեր պետության բախտը հիմա ձեր ձեռքերում է, եւ մենք կամովին այն հանձնել ենք ձեզ՝ հուսալով, որ նոր սերունդն ավագներից ավելի լավ գիտի ինչ անել։
Հասարակություն
Խոսքի գինը
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ովքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնի...
Իշխանական թիմում կրկին ծածուկ պայքար է գնում հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Տեղեկություններ...
Դու քոնը արա, մենք՝ մերը, տուժողը վերջում կերեւա
Ընտրությունների, այսպես կոչված, պաշտոնական արդյունքները հրապարակելուց երկու օր հետո, այդպես էլ չստան...
Նորատուսցի Արայի որդու դատն ավարտվել է. ի՞նչ է միջ...
2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք տեղի ունեցավ Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյա...
«Հրապարակ»․ Երկու կարեւոր, բայց վատ բան է տեղի ուն...
Հարցազրույց «Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ -...
×
❮
❯