Իսրայելը իրանցի սպանե՞րի է հավաքագրել Հանիեին սպանելու համար. ԻՀՊԿ-ի արձագանքը

Իսրայելը իրանցի սպանե՞րի է հավաքագրել Հանիեին սպանելու համար. ԻՀՊԿ-ի արձագանքը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հերքել է այն տեսությունը, թե Իսրայելը իրանական հետախուզության սպաների է հավաքագրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեին սպանելու համար։
Այս մասին հայտարարել է խորհրդարանական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Ռեզաին։

Նախօրեին բրիտանական Telegraph թերթը հայտնել էր, որ «Մոսադ»-ը հավաքագրել է Իրանի անվտանգության տեղական գործակալներին՝ Թեհրանում Հանիեի նստավայրի երեք առանձին սենյակներում պայթուցիկներ տեղադրելու համար։

Նշվել է, որ ըստ նախնական պլանի՝ ծրագրվում էր Հանիեին սպանել մայիսին, երբ մասնակցում էր Իրանի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի հուղարկավորությանը։

Այդուհանդերձ, ըստ տարբեր լրատվամիջոցների, վերջին երկու օրերին Իրանում տասնյակ մարդիկ, այդ թվում՝ անվտանգության սպաներ են ձերբակալվել՝ ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի սպանության մեջ առնչություն ունենալու կասկածանքով: