ԵՄ-ն 14 երկրի հետ բացում է իր սահմանները հուլիսի 1-ից․ Վրաստանն այդ երկրների ցանկում է, Հայաստանը՝ ոչ

ԵՄ-ն 14 երկրի հետ բացում է իր սահմանները հուլիսի 1-ից․ Վրաստանն այդ երկրների ցանկում է, Հայաստանը՝ ոչ

ԵՄ-ն հուլիսի մեկից 14 երկրների հետ բացում է իր արտաքին սահմանները։ Այդ երկրներն են՝ Ավստրալիան, Ալժիրը, Վրաստանը, Կանադան, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Թաիլանդը, Թունիսը, Ուրոգվայը, Չեռնոգորիան, Հարավային Կորեան եւ Ճապոնիան։ Միացյալ Նահանգները, Բրազիլիան, Ռուսաստանը եւ կորոնավիրւսային համավարակի տարածմամբ մյուս առաջատար երկրները ցանկում չկան։ Հայաստանը նույնպես չկա այդ ցանկում։ Խորհուրդ է տրվում նաեւ բացել սահմանները Մոնակոյի, Սան-Մարինոյի եւ Վատիկանի հետ։